Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը

Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը
16.12.2014 | 12:29

Մաքսային միությունը պիտի դառնա Եվրասիական տնտեսական միություն: Հունվարին պիտի միանա Հայաստանը: Նախագծի իմաստը ոչ միայն ապրանքների, այլև ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատականացումն է: Մասնակիցների միջև հաշվարկները պիտի իրականացվեն ոչ թե եվրոյով կամ դոլարով, այլ ազգային տարադրամով: Նախագահ Պուտինի նպատակը տնտեսական միություն ստեղծելն է ի հակակշիռ Եվրամիության՝ եվրասիական միավորումը նոր մակարդակի բարձրացնելով: Բայց եթե ռուսական տնտեսությունը շարունակի ռեցեսիայի մեջ սուզվել, միությունը կկոցնի ամբողջ գրավչությունը: Ռուսաստանի բնակչությունը միության բնակչության 84 %-ն է, Ռուսաստանի ՀՆԱ-ն միության ՀՆԱ-ի 87 %-ն Է: Այս միության մեջ Ռուսաստանը ղեկավարելու է մյուս երկրներին: Բացի այդ՝ եթե շարունակվի Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայությունը ուկրաինական ճգնաժամի պատճառով, մյուս երկրները ևս կարող են պատժամիջոցների տակ հայտնվել: Բելառուսի հետ դիմակայությունը ռուսական ներգործության թուլացման դրսևորում է: Եթե առճակատումը սրվի, հարցականի տակ կարող է հայտնվել միությունը: Պուտինի վարչակազմի համար հասել է ճշմարտության պահը:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ